- դպրոց /վերանորոգված/,
- ակումբ-գրադարան,
- խաղահրապարակ,
- համայնքային երիտասարդական կենտրոն,
- համայնքապետարան,
- հանդիսությունների սրահ,
- առողջության առաջնային պահպանման կենտրոն,
- մշակույթի տուն։
Նկարագրութուն
Գորայք գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 2100 մ բարձրության, մարզկենտրոն Կապանից 128 կմ հեռավորության վրա։
Ճանապարհները բարեկարգված են։ Ապահովված է խմելու ջրով, գազաֆիկացված է։ Գորայքը այն բացառիկ գյուղերից մեկն է, որն ունի հողային մեծ ռեսուրսներ, տարեցտարի հատկապես արոտավայրերի օգտագործման աճ է նկատվում:
Վերանորոգված է գյուղի հանդիսությունների սրահը, կառուցվել է խաղահրապարակ: Ներդնելով գյուղատնտեսության զարգացման համար տարբեր ծրագրեր` գյուղացիներին սովորեցրել են տարբեր բանջարաբոստանային մշակաբույսերի մշակման նոր տեխնոլոգիաներ:
Գորայքում բացվել է համայնքային երիտասարդական կենտրոն, այն ոչ ֆորմալ կրթության հարթակ է, որտեղ համայնքի երիտասարդները կարողանում են կազմակերպել քննարկումներ, զարգացնել գաղափարներ և, աշխատելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ, լուծել երիտասարդության և համայնքի առջև ծառացած խնդիրները։