- երկու ավագ, չորս հանրակրթական և մեկ հատուկ դպրոց,
- Գորիսի պետական համալսարան,
- քաղաքացիների սպասարկման գրասենյակ,
- Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը,
- «Սյունիք» ինստիտուտը և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ` Գորիսի պետական քոլեջը և Գորիսի գյուղատնտեսական պետական քոլեջը,
- 7 նախադպրոցական ուսումնական հաստատություններ,
- 5 արտադպրոցական ուսումնական հաստատություններ` Ա. Սաթյանի և Շառլ Ազնավուրի անվան երաժշտական դպրոցներ, Գ. Արոնյանի անվան արվեստի դպրոց, Ա. Օրդյանի անվան շախմատի դպրոց,
- մանկապատանեկան մարզադպրոց,
- Գորիսի առողջապահական հաստատություններն են՝ Գորիսի բժշկական կենտրոն, Ֆրանս-հայկական սրտաբանական կենտրոն, Գորիսի Ս. Ամիրյանի անվան պոլիկլինիկա, Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան, «Դիագնոստիկա» ԲԲԸ-ի մասնաճյուղ` վերանվանված «Սյունիք» բժշկական կենտրոն,
- մշակույթի տուն,
- գրադարաններ,
- մշակութային կենտրոնը՝ իր ստորաբաժանումներով,
- Երկրագիտական թանգարան,
- Քաղաքային պատկերասրահ,
- գրադարանների կենտրոնացված համակարգը, ֆիլմադարանը,
- Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն,
- Ա. Բակունցի տուն-թանգարան,
- Երևանի գեղագիտական դաստիարակության կենտրոնի Գորիսի մասնաճյուղը։
Նկարագրութուն
Գորիսը գտնվում է մարզկենտրոն Կապանից 69 կմ հյուսիս-արևելք։ Այն ամբողջապես վերափոխվել է, դարձել բարեկարգ քաղաք։ Կառուցվել են առանձնատներ, հասարականան շենքեր, առողջապահական հիմնարկներ, մշակութալուսավորական օջախներ։ Կատարված են ջրահեռացման աշխատանքները, ասֆալտապատման աշխատանքները ընթացքի մեջ են։ Բարեկարգվել է կենտրոնական հրապարակը, ճանապարհների լուսավորությունը, լուծվել է ջրի խնդիրը։ Վերջերս բացվել է քաղաքացիների սպասարկման վերանորոգված գրասենյակը, տեղադրվել է ամբուլատոր շարժական բժշկական կայան։
Ընթացքի մեջ են Գորիս – ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 4 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Արդիականացվել է Գորիսի պատմական Հին Գորիս տանող ճանապարհը։
Գորիսում թանգարան-սրճարան է հիմնվել, հանգստի գոտի։ Բացվել են երեք նորոգված և ժամանակակից կահավորված գրադարաններ։ Կկառուցվի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն։ Կենտրոնը կառաջարկի արդիական կրթական ծրագրեր՝ ուղղված տեղի երիտասարդների հմտությունների զարգացմանը: ՍՄԱՐԹ կենտրոնը կդառնա տեխնոլոգիական հաբ, որը կխթանի նորարարական մտածելակերպը: