Գուգարք

Մարզ

Լոռի

Համայնք

Վանաձոր

Բնակչության թիվ առ 2026

5809

Հեռավորությունը մարզկենտրոնից

5

Հեռավորությունը Երևանից

120

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Գուգարք բնակավայրը գտնվում է Բազումի և Հալաբի լեռնաշղթաների գոգավորությունում, Փամբակ գետի աջ ափին, ծովի մակերևույթից 1320-1350 մ բարձրության վրա: 

Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով: 

Գյուղը գազաֆիկացված է և էլեկտրաֆիկացված։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • երկու դպրոց (ավագ դպրոց, հիմնական դպրոց)
  • մրզադպրոց
  • նախադպրոցական ուսումնական հաստատություն
  • նախակրթարան
  • առողջության առաջնային պահպանման կենտրոն
  • մշակույթի տուն
  • գրադարան
  • «Հայփոստ»-ի բաժամունք
  • հանդիսությունների 2 սրահ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գուգարքի ընդհանուր տարածքը կազմում է 2158 հա, որից`

  • 195 հա-ն օգտագործում են որպես վարելահող,
  • 240 հա՝ խոտհարքերի համար,
  • 700 հա՝ արոտավայրերի,
  • 20 հա-ը՝ պտղատու այգիների համար։

Բնակչությունը զբաղվում են ցորենի, գարու, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությամբ։

Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու, մեղր։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղում տեղակայված են  Սբ.Սարգիս եկեղեցին (XIX դար), Սբ. Մարիամ մատուռը, Կոտրած մատուռը, ինչպես նաև հուշարձան, հուշաղբյուր։ Գյուղի վարչական տարածքում՝ հանդամասում, առկա է «Կապույտներ» հանգստավայրը։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +37498510520