- դպրոց,
- մշակույթի տուն,
- երաժշտական դպրոց,
- բուժկետ,
- գրադարան։
Նկարագրութուն
Բնակավայրը գտնվում է Այրի լեռան ստորոտին, նույնանուն գետի ակունքի մոտ, ծովի մակարդակից 2050 մ բարձրության վրա։ Ունի
բարձր լեռնային բնակավայրի կարգավիճակ:Դաստակերտը Հայաստանի ամենափոքր քաղաքներից է, ձևավորվել է 1950-ական թվականներին:
Դաստակերտում է գտնվում Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրը։ Գյուղում կա ՀԷԿ։ Այստեղ բուժսպասարկումն իրականացվում է «Սիսիանի բժշկական կենտրոն»-ի կողմից։
Դաստակերտ–Նժդեհ–Ցղունի շուրջ 5.4 կմ ճանապարհը վերանորոգվել է: Ավարտվել են Սիսիան-Դաստակերտ (Դաստակերտ, Տորունիք, Տոլորս) հատվածի շինաշխատանքները։ Գյուղացիներին տրամադրվել են պտղատու ծառերի տնկիներ։