Դարանակ

Մարզ

Գեղարքունիք

Համայնք

Վարդենիս

Բնակչության թիվ առ 2026

131

Հեռավորությունը մարզկենտրոնից

92

Հեռավորությունը Երևանից

140

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դարանակ
Դպրոց
Երիտասարդական ճամբար
Եկեղեցի
ՀԷԿ
Հուշաղբյուր
Դարանակ
Դպրոց
Երիտասարդական ճամբար
Եկեղեցի
ՀԷԿ
Հուշաղբյուր

Նկարագրութուն

Դարանակը գտնվում է Սևանի լեռների ստորոտին, լճափից ոչ հեռու, Հավսաթաղք գետի հովտում՝ ծովի մակարդակից 1980 մ բարձրության վրա: Գեղարքունիքի մարզի ամենատաք բնակավայրերից է՝ մեղմ ձմեռներով: Բնակավայրը հիմնադրվել է 1922 թ.: Այնտեղ բնակվել են հարևան Փամբակ գյուղից տեղափոխվածները:  

Դարանակի դպրոցի շենքում ՄԱԿ-ի համաշխարհային պարենի ծրագրի շրջանակներում և մարզպետարանի աջակցությամբ վերանորոգման աշխատանքներ են կատարվել։  Սուբվենցիոն ծրագրի արդյունքում Դարանակում խմելու նոր ջրագիծ է կառուցվել: Տեղադրվել են ցանցապատ, փակ ջրավազաններ, գազային հակակարկտային կայան: Հարթեցվել և խճապատվել է Դարանակի ճանապարհը։ Ապահովված է գյուղի արտաքին լուսավորությունը։ 

Բնակավայրը բարենպաստ է գյուղատնտեսությամբ զբաղվելու համար, մթերման դժվարություն չունեն:

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • բուժկետ։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և ծխախոտագործությամբ։

Բնակավայրում կա՝ 

  • ՀԷԿ,
  • ՓՀԷԿ,
  • երիտասարդական ճամբար
  • ջրավազան։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղից արևելք գտնվում է Հին Դարանակ գյուղատեղին (13-16-րդ դդ.)։ Գյուղում կան խաչքար և աղբյուր։ 

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար`+374 93 562 998

համայնքապետարան՝ (0269)22031
[email protected]