Դարբաս

Մարզ

Սյունիք

Համայնք

Սիսիան

Բնակչության թիվ առ 2026

532

Հեռավորությունը մարզկենտրոնից

111

Հեռավորությունը Երևանից

226

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Նոր կառուցվող կրթահամալիր
Եկեղեցի
Դարբաս
Դարբաս
Հուշարձան
Թանգարան
Հուշարձան
Բուժկետ
Դպրոց
Դպրոց
Հյուրատուն
Մանկապարտեզ
Խաղահրապարակ
Նոր կառուցվող կրթահամալիր
Խաչքար
Նոր կառուցվող կրթահամալիր
Եկեղեցի
Դարբաս
Դարբաս
Հուշարձան
Թանգարան
Հուշարձան
Բուժկետ
Դպրոց
Դպրոց
Հյուրատուն
Մանկապարտեզ
Խաղահրապարակ
Նոր կառուցվող կրթահամալիր
Խաչքար

Նկարագրութուն

Բնակավայրը գտնվում է Լորաձոր գետի ձախ ափին՝ ծովի մակարդակից մոտ 1500-1600 մ բարձրության վրա։ Մեծ, շեն գյուղ է։ 

Սյունիքի հին գյուղերից է և առաջին հիշատակությունը վերաբերում է 844 թ.-ին։

Գյուղը բարերարների, գործարարների ուշադրության կենտրոնում է։ Ճանապարհները բարեկարգված են։ Դարբասում արտագաղթ չկա։ 

Գյուղում կա ՀԷԿ։ Համայնքներն իրար է կապում բարձրորակ ճանապարհը, Դարբասում կառուցվում են նոր ջրագծեր։ 

Սյունիքի մարզի Դարբաս‚ Գետաթաղ‚ Լոր‚ Շենաթաղ համայնքներով անցնող շուրջ 13.7 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվել է «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի» շրջանակում։ Դարբասում ավարտին են մոտենում նոր կրթահամալիրի կառուցման աշխատանքները։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • միջնակարգ դպրոց,
  • արվեստի դպրոց /խեցեգործության, նկարչության, երգի, պարի և այլ խմբակներով/,
  • «Արմաթ» լաբորատորիա,
  • հրապարակ,
  • մանկապարտեզ,
  • հիվանդանոց,
  • թանգարան։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են անասնապահությունը և դաշտավարությունը:

Հողերը (ընդամենը)` 2743 հա, այդ թվում`
- գյուղատնտեսական նշանակության հողեր` 2227 հա, որից`
- վարելահող` 670 հա, բազմամյա տնկարկ` 48 հա, արոտ` 867 հա, այլ հողատեսք` 643 հա
- բնակավայրերի հողեր` 113 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 9
հա,
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների
հողեր` 11 հա,
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 4 հա,
- անտառային հողեր` 271 հա, որից անտառածածկ` 271 հա,
- ջրային հողեր` 108 հա:

Բնակավայրն ունի՝

  • ՀԷԿ,
  • սուպերմարկետ,
  • ռեստորան,
  • հանդիսությունների սրահ,
  • առևտրի կենտրոն։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Դարբասի մասին առաջին հիշատակությունները վերագրվում են 844 թ.։ Ըստ պատմական աղբյուրների՝ գյուղը XV դարում ունեցել է 7 եկեղեցի և 700 ծուխ։

Դարբասը հարուստ է պատմական հնություններով. այստեղ են գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերակները։ Եկեղեցին կառուցված է եղել XIII դարի երկրորդ կեսին՝ Սյունաց իշխան Տարսայիճ Օրբելյանի և նրա կնոջ՝ Մամախաթունի կողմից։ Գյուղի խաչքարերը վերագրվում են XIV-XV դարերին։ Հայտնի կոթող է նաև 1675 թվականին կառուցված կամուրջը, որը տեղացիները կոչում են Արզումանի կամուրջ։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար`  +374 93 008 688
համայնքապետարան՝  (0283) 23330
[email protected]