Դդմաշեն

Մարզ

Գեղարքունիք

Համայնք

Սևան

Բնակչության թիվ առ 2026

2665

Հեռավորությունը մարզկենտրոնից

51

Հեռավորությունը Երևանից

81

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Դդմաշեն բնակավայրը տեղակայված է Սևան քաղաքից 12 կմ հեռավորության վրա։ Դտնվում է ծովի մակարդակից 1800-2400 մ բարձրության վրա։ Գյուղի միջով անցնում է Հրազդան գետը: Դդմաշեն գյուղի հողային տարածքը զբաղեցնում է Փամբակի լեռնաշղթայի հարավային թեքության լանջերի և Հրազդան գետի առանձին հատվածները:

Համայնքի վարչական տարածքը հատում է M-4 միջպետական նշանակության ավտոմայրուղին, համայնքի տարածքով է անցնում Գեղարքունիքի մարզը Կոտայքի մարզին կապող H-29 հանրապետական նշանակության ավտոճանապարհը:

Գյուղը գազաֆիկացված է, ներհամայնքային ճանապարհերը՝ բարեկարգ։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • մանկապարտեզ
  • բուժամբուլատորիա
  • մշակույթի տուն
  • գրադարան
  • «Հայփոստ»-ի բաժանմունք

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ:

Բնակավայրի գյուղատնտեսական նշանակության հողեր` 3865.06 հա, որից վարելահող` 667.57 հա, խոտհարք՝ 691.22 հա, այլ հողատեսք`485.89 հա։

Դդմաշենն ունի ավազի խարամի պաշարներ։ Գյուղում գործում է հացի փուռ:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Դդմաշենում պահպանվել են 7-րդ դարի Սուրբ Թադեոսի եկեղեցին, խաչքարեր, դամբարանադաշտ, մատուռ, հուշարձան:

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +37498909629