Դեբեդավան

Մարզ

Տավուշ

Համայնք

Նոյեմբերյան

Բնակչության թիվ առ 2026

786

Հեռավորությունը մարզկենտրոնից

86

Հեռավորությունը Երևանից

226

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Մանկապարտեզ
Խաղահրապարակ
Սրբավայրի վերականգնողական աշխատանքներ
Դպրոց
Մանկապարտեզ
Խաղահրապարակ
Սրբավայրի վերականգնողական աշխատանքներ

Նկարագրութուն

Բնակավայրը գտնվում է Նոյեմբերյանի տարածաշրջանում, Նոյեմբերյան քաղաքից հյուսիս-արևմուտք, Դեբեդ գետի ցածրադիր ափին, ծովի մակերևույթից 380 մ բարձրության վրա, ՀՀ պետական սահմանից՝ 1 կմ հեռավորության վրա։ Հայաստանի ամենացածրադիր գոտիներից է։ Սահմանակից է Վրաստանին։ 

Բնակլիմայական պայմանների տեսանկյունից գտնվում է բարեխառն գոտում։ Ձմռանը հաստատուն ձյունածածկ չի ստեղծվում։ Հունվարյան միջին ջերմաստիճանը 1-1․5ºC է ։ Գարունները կարճ են ու բուռն, ամառները տաք ու տևական։ Հուլիս-օգոստոսին օդի միջին ջերմաստիճանը 26-27ºC է, ցերեկային ժամերին հասնում է 32-33ºC-ի։ Առավելագույնը հասել է 41ºC-ի։ Տևական են նաև աշունները։

Այստեղ աճում են զեյթուն, նուշ, նուռ, դեղձ, խաղող և այլ արևադարձային կուլտուրաներ:Կլիման մեղմ է, մերձարևադարձային ցանկացած կուլտուրա կարելի է աճեցնել, կան արքայանարնջի, դեղձի, խաղողի նորատունկ այգիներ։ 
Բերքն արտահանում են հիմնականում Վրաստան։

Դեբեդավանում Կառավարության աջակցությամբ կառուցվել է նոր մանկապարտեզ. տրամադրվել է նոր գույք։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • բուժկայան,
  • համայնքապետարան,
  • համայնքային կենտրոն,
  • ժամանակակից մանկապարտեզ։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչության զբաղմունքը` բուսաբուծություն, այգեգործություն, անասնապահություն։ Տնտեսությունների թիվը՝ 267։ Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 786.81 հա, որից 340 հա՝ արոտներ, 273.2 հա՝ վարելահողեր, 141.3 հա՝ այգիներ։ Բնակչությունը զբաղվում է պտղաբուծությամբ և անասնապահությամբ։

Բնակավայրում գործում է 
գինու գործարան:

 

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղում նոր եկեղեցի է կառուցվել։ 

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար` +374 77 023 120
համայնքապետարան՝ 
0266-22703
[email protected]