Դեբեդ

Մարզ

Լոռի

Համայնք

Փամբակ

Բնակչության թիվ առ 2026

882

Հեռավորությունը մարզկենտրոնից

30

Հեռավորությունը Երևանից

131

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Դեբեդ բնակավայրը գտնվում է Փամբակ գետի աջ կողմում՝ Գյումրի-Բագրատաշեն մայրուղուց 2.5կմ հեռավորության վրա, պետական սահմանից՝ 60կմ: Ծովի մակարդակից բարձր է 980-1080 մ: Գյուղի տարածքը լեռնային է, մեղմ կլիմայով։

Բնակավայրը անտառամերձ է, բնակավայրի կենտրոնով է անցնում Փամբակ գետի աջակողմյան վտակ՝ Ալարեքսը, առկա են նաև բազմաթիվ մաքուր ջրաղբյուրներ:Վանաձոր քաղաքից մինչև բնակավայր տանող ճանապարհը ասֆալտապատ է, բնակավայրի փողոցներում գրեթե ամբողջությամբ անցկացված է գիշերային լուսավորության ցանց:

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • մանկապարտեզ
  • բուժկետ
  • գրադարան
  • «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոն (այլընտրանքային կրթության հարթակ)

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Դեբեդ բնակավայրի վարչական տարածքը կազմում է 3025,37 քառ.կմ: Բնակավայրն ունի՝

  • 106 հա վարելահող,
  • 586 հա արոտավայր,
  • 210հա խոտհարք:

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, թռչնաբուծությամբ, հացահատիկի և բանջարեղենի մշակությամբ։ Վերջին տարիներին մեծ թափով զարգանում են հողագործությունն ու տուրիզմը: Գյուղում գործում է 8 հյուրատուն։ 

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Դեբեդ բնակավայրում է գտնվում 12-ից-13-րդ դարերի 9 խաչքար, երկու միջնադարյան գյուղատեղի, 12-13 դարերի մեկ թևավոր խաչքար:

Կոնտակտային տվյալներ

համայնքի ղեկավար՝ +37498661662

էլ.փոստ՝ [email protected]

վարչական ղեկավար՝ +37498128779