- դպրոց,
- նախակրթարան,
- բուժկետ,
- համայնքային կենտրոն,
- գրադարան։
Նկարագրութուն
Դեղձավանը գտնվում է Նոյեմբերյան քաղաքից մոտ 12 կմ հյուսիս-արևելք, Դեբեդ գետի աջափնյակում, Վրաստանի հետ պետական սահմանից 1-2 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից 620 մ բարձրության վրա։
Ձմեռը մեղմ է, հունվարյան միջին ջերմաստիճանը մոտ է 0-ին։ Գարունները սովորաբար վաղ են գալիս ու կարճատև են։ Ամառը տաք է, չորային ու երկար։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը 25-26ºC է։ Ցերեկային ժամերին հասնում է 30-33ºC-ի։ Աշունները մեղմ են ու երկարատև։
Բնակավայրը գազաֆիկացված է։ Ճանապարհների վիճակը՝ բարվոք, գործում է տրանսպորտ։ Գյուղում վերանորոգվել է բուժկետը։ Դպրոցը վերջին տարիներին բարեկարգվել է, տեղադրվել է ջեռուցման համակարգ։ Դեղձավանում արտադրամաս է կառուցվել, գյուղում շատ են առավելությունները։
Հիմնվող նոր այգետարածությունները պայմաններ են ստեղծել բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման համար: Դեղձավանում դրսից գալիս, բիզնես նախագծեր են բերում, գյուղացու համար աշխատատեղեր ապահովում: