Դիլիջան

Մարզ

Տավուշ

Համայնք

Դիլիջան

Բնակչության թիվ առ 2026

18932

Հեռավորությունը մարզկենտրոնից

36

Հեռավորությունը Երևանից

96

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Դիլիջան քաղաքը գտնվում է Տավուշ մարզի հարավ-արևելքում,Աղստև գետի ափին՝ Հալաբի և Փամբակի լեռնաշղթաների միջլեռնային հովտում: Այն համարվում է Հայաստանի կարևոր զբոսաշրջային և առողջարանային կենտրոններից մեկը։ Քաղաքը հայտնի է իր մեղմ կլիմայով, մաքուր օդով, բնական աղբյուրներով և պատմական վայրերով։ 

Քաղաքը տեղակայված է ծովի մակերևույթից 1100-1510մ բարձրության վրա: Ունի խոնավ մայրցամաքային կլիմա՝ զով ամառներով և մեղմ ձմեռներով: Բնապատկերն առանձնանում է խիտ անտառներով, որոնք ներառված են «Դիլիջանի ազգային պարկ»ի տարածքում։

Դիլիջանը կապված է Հայաստանի այլ քաղաքների հետ ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիներով։ Դեպի Մայրաքաղաք Երևան ամենօրյա ռեժիմով, օրվա գրեթե բոլոր ժամերին գործում է և պետական և մասնավոր տրանսպորտ՝ մատչելի գներով:

Քքաղաքն ունի միջազգային նշանակության ճանապարհներ, որոնք կապում են Երևանին, Վրաստանին և հարակից մարզերին։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • հանրակրթական դպրոցներ
  • 6 մանկապարտեզ
  • երաժշտական դպրոց
  • արվեստի պետական քոլեջ
  • Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա Դիլիջանի մասնաճյուղ
  • Դիլիջանի մարզահամալիր
  • Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջ
  • Դիլիջանի կենտրոնական դպրոց
  • Դիլիջանի միջազգային դպրոց (UWC Dilijan College)
  • Դիլիջանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
  • Տավուշ բժշկական կենտրոն
  • Դիլիջանի բժշկական կենտրոն
  • թանգարաններ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Տնտեսական ուղղություններից զարգացած է՝

  • Զբոսաշրջություն,
  • Փոքր բիզնես և ծառայություններ,
  • Կրթություն և գիտություն,
  • Առողջապահություն։

Քաղաքում գործում են խոշոր սուպերմարկետներ, ինչպես նաև տեղական շուկաներ։ 

Դիլիջանում է գտնվում Հայաստանի կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնը։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Դիլիջանի տեսարժան վայրերից են Հաղարծին վանական համալիրը, Գոշավանքը, Գոշի լիճը, Մաթոսավանքը, Պարզ լիճը, Ջուխտակ Վանքերը, Դիլիջան ազգային պարկը, Ախնաբաթի արգելոցը, Ամֆիթատրոնը։

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝ +37460700131