Դիտավան

Մարզ

Տավուշ

Համայնք

Իջևան

Բնակչության թիվ առ 2026

370

Հեռավորությունը մարզկենտրոնից

19

Հեռավորությունը Երևանից

159

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Վարչական շենք և բուժկետ
Մարզասրահ
Դիտավան
Հյուրատուն
Դիտավան
Դպրոց
Վարչական շենք և բուժկետ
Մարզասրահ
Դիտավան
Հյուրատուն
Դիտավան

Նկարագրութուն

Դիտավանը գտնվում է մարզկենտրոն Իջևանից 9 կմ հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից 800 մ.բարձրության վրա։ Հիմնվել է 19-րդ դարի սկզբին: Գյուղի ընդհանուր մակերեսը 582 հա է: 

Դիտավանում կառուցվել է նոր դպրոցի շենք, որտեղ տեղակայվել է նաև փոքր մարզադահլիճ: Դպրոցը լիովին կահավորվել է, տրամադրվել են համակարգիչներ և համապատասխան սարքավորումներ: Գյուղում վերանորոգվել է նաև գազատարը։  Հիմնանորոգվել է Դիտավան գյուղի ճանապարհը։ Ապահովված է խմելու և ոռոգման ջրով։ Սուբվենցիոն ծրագրով կապիտալ վերանորոգվում են Դիտավանի ճանապարհները։

Գյուղում կառուցվել է նաև ժամանակակից սպորտային կենտրոն, մանկապարտեզ, ապահովված է ժամանակակից արևային մարտկոցներով։ Այստեղ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով գործում է կար ու ձևի խմբակ: 

Գործարկված է Վազաշեն֊Այգեհովիտ֊Ազատամուտ֊Դիտավան֊Իջևան և հետադարձ ուղղություններով միջհամայնքային տրանսպորտ։ 

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • գրադարան,
  • համայնքապետարան,
  • հանդիսությունների սրահ,
  • բուժկետ,
  • մանկապարտեզ,
  • ակումբ,
  • սպորտային կենտրոն,
  • մշակույթի տուն,
  • համայնքային կենտրոն։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։

Համայնքի զբաղեցրած տարածքը 757 հա, որից`

  • 70 հա արոտներ,
  • 167.2 հա վարելահողեր,
  • 33.5՝ հա այգիներ,
  • 65.6՝ հա անտառ:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Դիտավանից 2 կմ հարավ-արևմուտքում գտնվում են մ.թ.ա. 2-1-ին հազարամյակի Ճգնավորի քար ամրոցը, Հացուտի եկեղեցին։ Դիտավանի տարածքում կա խաչքար, հուշաղբյուր, ջրաղաց։ 

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար`+374-93-738303

[email protected]
համայնքապետարան՝ 060800094