Դպրաբակ

Մարզ

Գեղարքունիք

Համայնք

Ճամբարակ

Բնակչության թիվ առ 2026

531

Հեռավորությունը մարզկենտրոնից

125

Հեռավորությունը Երևանից

145

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Վարչական շենք
Հանդիսությունների սրահ
Հյուրատուն
Հյուրատուն
Դպրոց
Վարչական շենք
Հանդիսությունների սրահ
Հյուրատուն
Հյուրատուն

Նկարագրութուն

Գտնվում է Գետիկի ստորին հոսանքի ձախ և աջ ափերին՝ ծովի մակարդակից 1240 մետր բարձրության վրա։ Հողը բերրի է, աճում է ամեն ինչ։

Կառավարության 2021-26 թթ․ ծրագրով Դարաբակում առողջության առաջնային պահպանման կենտրոն կստեղծվի։ Բարեկարգվում է մշակույթի տան շենքը, խաղահրապարակ է կառուցվում։ Բարեկարգվում է (Դպրաբակ) – Բարեպատ - Կալավան մարզային նշանակության ավտոճանապարհը։  

Լուսավորության ցանց է կառուցվել բնակավայրում։

Դպրաբակում «Գյուղատնտես մայրեր» կոոպերատիվի կանանց արտադրախումբ է ստեղծվել, որտեղ զբաղվում են խոտաբույսերի, թեյերի և չրերի արտադրությամբ։ Պահանջարկը մեծ է, արտադրանքն արտահանվում է նաև Ռուսաստան, ներկայացվում տարբեր փառատոների։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • համայնքային կենտրոն,
  • մշակույթի տուն,
  • բժշկական ամբուլատորիա,
  • մանկական խաղահրապարակ։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ և կերային մշակաբույսերի մշակությամբ։ Գյուղում շատ են գորգագործները։

Բնակավայրում գործում են՝ 

  • մանվածքի, գորգերի արտադրության կենտրոն,
  • գորգերի, կարպետների աշխատարան,
  • հյուրատներ,
  • հանդիսությունների սրահ,
  • խանութներ։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Դպրաբակ բնակավայրը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Դպրաբակ տանող ճանապարհից դեպի աջ կա 19-րդ դարի կամուրջ։ Գյուղից 4 կմ հվ-արմ, անտառի մեջ, Այրիջուր կոչված հանդամասում կան գյուղատեղի, խաչարձան, խաչքարեր` 12-13- րդ դարերի արձանագրություններով։ Գյուղն ունի 17-18 - րդ դարերով թվագրվող կիսավեր եկեղեցի։ 

 
 
 
 

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար` +374 93 026 516
համայնքապետարան՝ (0265)22255
[email protected]