Դրախտիկ

Մարզ

Գեղարքունիք

Համայնք

Ճամբարակ

Բնակչության թիվ առ 2026

899

Հեռավորությունը մարզկենտրոնից

61

Հեռավորությունը Երևանից

105

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Բուժկետ և անասնաբուժական կետ
Ֆերմա
Մեղվի փեթակներ
Հողագործական աշխատանքներ
Դրախտիկից Կալավան տանող զբոսաշրջային արահետ
Այգի
Դրախտիկ
Դպրոց
Բուժկետ և անասնաբուժական կետ
Ֆերմա
Մեղվի փեթակներ
Հողագործական աշխատանքներ
Դրախտիկից Կալավան տանող զբոսաշրջային արահետ
Այգի
Դրախտիկ

Նկարագրութուն

Դրախտիկ գյուղը  գտնվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում, Արեգունի լեռների հարավային լանջին , Սևանա լճի ավազանի Դրախտիկ գետի ափին, ծովի մակերևույթից 1980 մետր բարձրության վրա։  Բնակավայրը գտնվում է  Սևանա լճից 3 կմ հեռավորության վրա, պատված է Արեգունի լեռնաշղթայով, համայնքում առկա է հանգստյան գոտի, հյուրատներ, ձիարշավարան։

Գյուղում առկա է ջրամատակարարում, գազ և գիշերային լուսավորություն։ Կառուցվում են մոբիլ մանկապարտեզներ։

Երիտասարդ գյուղ է, բնակչության 15 %-ից ավելին երեխաներ են։ Աշակերտների թիվը գյուղում վերջին տարիներին ավելանում է։ Գյուղը զբոսաշրջային ներուժ ունի, տեղացիներից մի քանիսն արդեն հարմարեցրել է իրենց տները գիշերակացի համար և դրանք վերածել B&B-ների: Հիմնադրվել է «Երազանքի տունը» նախագիծը։ 

Նախատեսվում է մշակութային կենտրոն ստեղծել։ 

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • մոբայլ մանկապարտեզ,
  • նախակրթարան,
  • գրադարան,
  • «Երազանքի գյուղ» ՀԿ,
  • նկարչության խմբակ,
  • «Արմաթ» ինժիներական լաբորատորիա,
  • համայնքային կենտրոն։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, մեղվաբուծությամբ և հացահատիկի մշակությամբ։

Դրախտիկում շատ են խոշոր եղջերավորները։ 

Գյուղն ունի՝ 

  • ձիարշավարան,
  • կաթի մթերման կետ,
  • հյուրատուն,
  • հացաբուլկեղենի արտադրություն,
  • անասնաֆերմա,
  • Focus Point Drakhtik coworking-cohosting համալիր։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղի մոտակայքում կան հին եկեղեցու ավերակներ, մի քանի խաչքար(1554թ. 16-17 –րդ դար), գյուղատեղի (15-19-րդ դդ.),
ամրոց մ.թ.ա. 2-1 հզմ։

 



Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար` +374 94 784 406  

համայնքապետարան՝ +374 93 493 792