- դպրոց,
- բուժկետ,
- վարչական շենք
- մշակույթի տուն։
Նկարագրութուն
Ելփին գյուղը գտնվում է Վայոց Ձորի հարավ-արևմտյան մասում։ Հողատարածությունները ձգվում են ծովի մակարդակից 1400-2800 մ բարձրության սահմաններում։
Գյուղն ապահովված է ոռոգման և խմելու ջրերով, գազաֆիկացված է, լուսավորության նոր համակարգ է դրված, ասֆալտապատվել են ճանապարհները, տրամադրվել է գյուղտեխնիկա։ Գործում է կանոնավոր երթուղի դեպի շրջկենտրոն։
Ելփինում կառուցվում է նոր, ժամանակակից մանկապարտեզ, վերանորոգվում է ջրամբարը, մարզադպրոց է կառուցվում։ Իրականացվում է կրթահամալիրի կառուցման ծրագիր, պատրաստ կլինի 2025 թ.։