- դպրոց-կրթահամալիր,
- բուժկետ,
- նախակրթարան,
- մարզադահլիճ,
- հանդիսությունների սրահ,
- մարզադաշտ,
- գրադարան,
- մանկապարտեզ։
Նկարագրութուն
Գյուղը գտնվում է Եղեգնաձոր քաղաքից 18 կմ, Երևանից`135 կմ հեռավարության, ծովի մակարդակից 1580 մ բարձրության վրա։ Եղեգիս գյուղը գտնվում է Եղեգիս գետի աջ ափին: Սահմանակից է Հերմոն, Արտաբույնք և Շատին գյուղերին:
Գյուղն ապահովված է ոռոգման և խմելու ջրերով։ Գործազրկության խնդիր չկա. համայնքում 16 ՀԷԿ է գործում։ Բնակավայրն ունի նորակառույց և գերժամանակակից դպրոց։
Ունի պատմամշակութային արժեք ներկայացնող բազմաթիվ վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր, որոնք խթան են տուրիզմի զարգացման համար։ Գործում է Հայաստանում առաջին հյուրատունը՝ կոնտեյներներից։ Եղեգիս զբոսաշրջիկներ են այցելում աշխարհի մի շարք երկրներից։