Եղեգնավան

Մարզ

Արարատ

Համայնք

Վեդի

Բնակչության թիվ առ 2026

1715

Հեռավորությունը մարզկենտրոնից

25

Հեռավորությունը Երևանից

50

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց և մանկապարտեզ
Մշակույթի տուն
Եղեգնավան
Բուժկետ
Պուրակ
Ջերմոցներ
Եղեգնավան
Դպրոց և մանկապարտեզ
Մշակույթի տուն
Եղեգնավան
Բուժկետ
Պուրակ
Ջերմոցներ
Եղեգնավան

Նկարագրութուն

Եղեգնավանը գտնվում է Արարատ քաղաքից 10 կմ հեռավորության վրա, Արաքս գետի ձախ ափին,  ծովի մակերևույթից  820 մետր բարձրության վրա: 

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը հասնում է -15 C°-ից -20 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է +25 մինչև +35 °C, իսկ առավելագույնը՝ +42 °C։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման արդյունքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Գյուղն ամբողջովին գազաֆիկացված է, անցկացվել է ցերեկային լուսավորություն։ Նորոգվել է Այգավան-Եղեգնավան ճանապարհի հատվածը։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • մանկապարտեզ,
  • բուժկետ,
  • բուժամբուլատորիա,
  • գրադարան,
  • մշակույթի տուն,
  • փոստ։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն է: Համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը:

Գյուղատնտեսական նշանակության հողերը զբաղեցնում են 971,19 հա, որից՝

  • վարելահողեր`մոտ 403,24 հա,
  • պտղատու և խաղողի այգիները` 91,89 հա:

Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ, կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ: Կա 665 տնտեսություն։

Բնակավայրում գործում է թվով 5 անասնաֆերմա:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝ +374 60 881 111