- դպրոց
- մանկապարտեզ
- բուժկետ
- փոստային բաժանմունք
- ժամանցի սրահ
- բացօթյա խաղահրապարակ
Նկարագրութուն
Եղեգնուտ բնակավայրը գտնվում է Հայաստանի Արևելյան կողմում, Գուգարքի տարածաշրջանում: Հարևան է Դեբետ և Վահագնի գյուղերին: Բարձրությունը ծովի մակերևույթից 1240 մ է։
Գյուղի կլիման մեղմ է, երեք կողմից շրջատված է անտառներով, որոնք հարուստ են հատապտուղներով: Ամռան և աշնան սեզոնին բնակիչները զբաղվում են վայրի հավաքով, մի մասը օգտագործում են իրենց տնտեսությունում, մի մասը վաճառում: Բնությունը շատ բարենպաստ է նաև մեղվապահության համար:
Բնակավայր մտնող ճանապարհը ամբողջությամբ ասֆալտապատ է և անցկացված է գիշերային լուսավորության ցանց, գյուղը գազաֆիկացված է մասնակի: