Եղնաջուր

Մարզ

Շիրակ

Համայնք

Ամասիա

Բնակչության թիվ առ 2026

33

Հեռավորությունը մարզկենտրոնից

58

Հեռավորությունը Երևանից

171

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Եղնաջուր
Եղնաջուր
Եղնաջուր
Եղնաջուր
Եղնաջուր
Եղնաջուր
Եղնաջուր
Եղնաջուր
Եղնաջուր
Եղնաջուր
Եղնաջուր
Եղնաջուր

Նկարագրութուն

Եղնաջուրը գտնվում է Եղնաջուր գետակի ափին, Արփի լճից (Ազգային պարկ) հյուսիս-արևմուտք` Գառնառիճ գյուղից 4 կմ հյուսիս-արևմուտք։ Վերանվանվել է Եղնաջուր 1991 թ.: Հայաստանի Հանրապետության ամենաարևմտյան գյուղն է։ Արփի լճի տարածքում գործում է հյուրատուն։

Գյուղը մեծ հնարավորությունների ունի էկոտուրիզմի զարգացման համար։ Եղնաջուրում ապրում են ընտանիքներ Գյումրիից, Աշտարակից, Թավշուտ և Բերդաշեն գյուղերից: Այստեղ ավանդաբար անցկացվում է «Վերադարձ դեպի բնություն» ամառային ճամբարը։ 

Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։ Այստեղ կա Ազգային պարկ՝ ավելի քան 600 տեսակի բույսերով, 250 տեսակի կենդանիներով (տարածաշրջանի ֆլորայի և ֆաունայի պահպանության և ուսումնասիրության, տուրիզմի, համայնքային զարգացման տեսանկյունից լավ պայմաններ են ստեղծվում):

Համայնքային նշանակության հաստատություններ

  • հյուրատուն,
  • ՀԷԿ։


ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակավայրում գործում է ՀԷԿ:

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։





Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Եղնաջուրն ունի միջնադարում կառուցված եկեղեցի։  Գյուղում է գտնվում հայտնի Վիշապաքարը, որի մասին ասք ու լեգենդ է հյուսվել: Ասում են՝ Վիշապաքարն ամոքիչ հատկություն ունի. բավական է հիվանդին բերել մոգական ուժ ունեցող քարի մոտ, աղոթել, ու նա կբուժվի։

Կոնտակտային տվյալներ

Ամասիայի համայնքապետարան՝ +374 94-00-12-03
վարչական ղեկավար՝ +374-77-53-29-77