Ենոքավան

Մարզ

Տավուշ

Համայնք

Իջևան

Բնակչության թիվ առ 2026

563

Հեռավորությունը մարզկենտրոնից

11

Հեռավորությունը Երևանից

144

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Ենոքավան բնակավայրը գտնվում է Տավուշի մարզի Իջևան համայնքում՝ մարզկենտրոն Իջևանից մոտ 14 կմ հյուսիս-արևմուտք։ Բնակավայրը տեղակայված է անտառապատ լեռնային գոտում, Սառնաջուր գետի կիրճի հարևանությամբ, ծովի մակարդակից շուրջ 700–800 մ բարձրության վրա։ 

Ենոքավանը շրջապատված է խիտ անտառներով և խոր կիրճերով։ Տարածքը հարուստ է աղբյուրներով, լեռնային գետերով և կենսաբազմազանությամբ։ Կլիման մեղմ է, ամռանը՝ զով, իսկ ձմռանը՝ համեմատաբար մեղմ լեռնային պայմաններով։

Վերջին տարիներին զբոսաշրջության զարգացման շնորհիվ բարեկարգվել են մի շարք ներհամայնքային հատվածներ և հյուրատնային ենթակառուցվածքներ։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • մանկապարտեզ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ, զբոսաշրջային ծառայությունների մատուցմամբ։

Վերջին տարիներին Ենոքավանում ակտիվ զարգանում է էկոտուրիզմը։ Գյուղում գործում են հյուրատներ, արկածային զբոսաշրջության կենտրոններ, zipline և ձիարշավների ծառայություններ։ 

Բնակավայրում գործող տուրիստական օբյեկտներից է «Յելլ Էքստրիմ պարկ»-ը և Լաստիվեր վրանային վայրը։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Ենոքավանի շրջակայքում պահպանվել են պատմամշակութային մի շարք հուշարձաններ՝ միջնադարյան եկեղեցիներ, հնագույն քարայրներ, դամբարանադաշտեր, ցիկլոպյան ամրոցի մնացորդներ։ Գյուղի մոտակայքում գտնվում է Աստղի բլուր հնավայրը, որը թվագրվում է մ.թ.ա. VI–V դարերով։ Բնակավայրի գլխավոր զբոսաշրջային ուղղություններից է Լաստիվերը, որտեղ այցելուները կարող են իրականացնել արշավներ, ճամբարային հանգիստ և բնապահպանական տուրիզմ։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +37494303042