- դպրոց
- մանկապարտեզ
- համայնքային գրադարան
- բուժկետ
- կապի հանգույց
Նկարագրութուն
Երասխ գյուղը գտնվում է մարզկենտրոնից 36 կմ դեպի հարավ-արևելք, ծովի մակարդակից 810 մ բարձրության վրա։
Գյուղը գազաֆիկացված է, կա ջրամատակարարման ներքին ցանց, ներկայումս կառուցվում է խաղահրապարակ և սպորտդպրոց։
Հիմնանորոգված է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհի՝ Արարատ համայնքում գտնվող 12,2 կմ հատվածը։
Բնակավայրում վերջերս շահագործման է հանձնվել վերակառուցված մանկապարտեզը՝ համալրվելով ամբողջությամբ նոր գույքով։ Երասխում սկսվել են նոր բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները, որտեղ լինելու են նոր բնակելի տներ, եկեղեցի, մշակույթի կենտրոն և այլն։ Երասխում կառուցվում է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան առաջին մարզադպրոցը։
Բնակավայրում գործում են Արարատի համայնքապետարանի կողմից տրամադրված անվճար ուսանողական ավտոբուսներ։