- դպրոց,
- մանկապարտեզ,
- առողջության առաջնային պահպանության կենտրոն։
Նկարագրութուն
Զառիթափ գյուղը գտնվում է Վայքի լեռնաշղթայի հարավ-արևելյան մասում։ Ծովի մակարդակից բարձր է 1400-2100 մ։ Գյուղը փռված է յոթ բլուրների վրա, գյուղամիջով անցնում է Փշոնք գետը։
Զառիթափ գյուղը հիմնադրվել է 1829 թ.։ Գյուղի հյուսիսային սահմանով անցնում է Արփա գետը։ Գազաֆիկացված է, լուծված է փողոցային լուսավորության հարցը։ Զառիթափը 24-ժամյա ջրամատակարարում ունի։ Ներկայումս վերանորոգվում է Զառիթափի մանկապարտեզը։