Նկարագրութուն
Զառիվեր բնակավայրը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիս համայնքում։ Բնակավայրը ՀՀ բարձրլեռնային գոտիներից է՝ գտնվում է ծովի մակարդակից 2100 մետր բարձրության վրա։ Բնակավայրն աչքի է ընկնում երկար, ցրտաշունչ ձմեռներով։
Բնակավայրում մշտապես առկա է 16 տնտեսություն։ Ամռան ամիսներին այս թիվը մեծանում է՝ պայմանավորված սեզոնային անասնապահության և դաշտավարության աշխատանքներով։ Բնակավայրն ապահովված է հոսանքով և ինտերնետ հասանելիությամբ։ Բնակիչների հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է։