- դպրոց,
- մշակույթի տուն,
- համայնքային կենտրոն,
- գրադարան,
- բուժկետ,
- կապի հանգույց։
Նկարագրութուն
Գտնվում է Ամասիա գյուղից 12 կմ հյուսիսարևմուտք, ծովի մակարդակից 2050-2100 մ բարձրության վրա: Համայնքի մեջ մտնում են Զարիշատ և Երիզակ գյուղերը:
Վերանորոգվել են Զարիշատ բնակավայրի մշակույթի տան անբարեկարգ հատվածները։ Ապահովված է գյուղի արտաքին լուսավորությունը։ Նորոգվել է Զարիշատի համայնքային կենտրոնը։ Նորոգվել է ջրագիծը։ Սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում բնակավայրում կարգավորվել է խմելու ջրի մատակարարումը։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։