- դպրոց,
- բուժկետ,
- ակումբ,
- գրադարան,
- վարչական շենք։
Նկարագրութուն
Զեդեան գտնվում է ծովի մակարդակից 1500-1600 մ բարձրության վրա, մարզկենտրոն Եղեգնաձորից՝ 20 կմ հյուսիս-արևելք: Սահմանակից է մարզի Ագարակաձոր, Վայք, Մալիշկա և Ազատեկ գյուղերին: Գյուղը վերաբնակեցվել է 1988 թվականի նոյեմբեր ամսից։ Գյուղի տարածքով անցնում է Արփա գետը։ Սահմանակից է մարզի Ագարակաձոր, Վայք, Մալիշկա ու Ազատեկի համայնքներին։
Գյուղն ապահովված է ոռոգման, խմելու ջրերով, էլեկտրամատակարարմամբ։ Բնակավայրն ապահովված է հեռախոսային կապով և ինտերնետով։ Զեդեա բնակավայրի վարչական տարածքը կազմում է 2802,17 հա։ Գյուղի տարածքով է անցնում Արփա գետը։
Զեդեայի մոտակայքում հայտնաբերվել է ջրաղաց, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ գյուղի բնակիչները նախկինում էլ զբաղվել են հացահատիկի մշակությամբ։ Զեդեա բնակավայրում կառուցվել է խմելու ջրի նոր ջրագիծ, կատարվել է նաև ճանապարհների բարեկարգում։