Զովաբեր

Մարզ

Գեղարքունիք

Համայնք

Սևան

Բնակչության թիվ առ 2026

1594

Հեռավորությունը մարզկենտրոնից

54

Հեռավորությունը Երևանից

83

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Զովաբեր բնակավայրը տեղակայված է Փամբակի լեռնաշղթայի հարավարևմտյան բազուկների ստորոտում, Հրազդան գետի վերին հոսանքի աջ ու ձախ ափերին։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1890 մ բարձրության վրա:Կլիման չափավոր ցամաքային է։ Բնակավայրի լանդշաֆտին բնորոշ են բարձրադիր սարահարթները։

Բնակավայրը գազաֆիկացված է, ներհամայնքային ճանապարները՝ բարեկարգ։

 

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • մանկապարտեզ
  • մշակույթի տուն
  • գրադարան
  • «Հայփոստ»-ի բաժանմունք
  • բուժական-մանկաբարձական կենտրոն
  • Կանանց ռեսուրս կենտրոն
  • մարզադահլիճ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակավայրում հիմնական զբաղվածությունը անասնապահությունն ու գյուղատնտեսությունն են: Անասնապահության ոլորտում տնտեսությունները առավելապես մասնագիտացված են կաթնային և կաթնամսային տավարաբուծությամբ, որոշ տնտեսություններ' զբաղվում են նաև ոչխարաբուծությամբ:

Բնակավայրում գործում է խոզաբուծական ֆերմա:

Դաշտավարության ոլորտում հիմնականում մշակվում է հացահատիկ, բազմամյա խոտ և կարտոֆիլ: Հիմնականում մշակում են կարտոֆիլ, լոբի, կաղամբ, վարունգ։

Զովաբերն ունի 473.92հա վարելահող, 230,67հա խոտհարք, 1825,04 հա արոտավայր։

 

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Զովաբերում պահպանվել են 1871թ.-ին կառուցված Սուրբ Ստեփանոս եկեղեցին, Սուրբ Սանդուխտ, Թուխ մանուկ և Հագենց մատուռները։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +37426161095