- դպրոց,
- մանկապարտեզ,
- բուժկետ,
- ակումբ,
- գրադարան,
- մշակույթի տուն,
- «Արմաթ» ինժեներական լաբորատորիա,
- համայնքային կենտրոն։
Նկարագրութուն
Բնակավայրը գտնվում է ծովի մակարդակից 650 մ բարձրության վրա։ Բնակլիմայական պայմանները՝ բարեխառն։ Ձմեռը մեղմ է, հունվարյան միջին ջերմաստիճանը մոտ է 0-ին։ Գարունը վաղ է գալիս, անձրևային է։ Ամառը տևական է, հուլիս-օգոստոսը՝ շոգ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը 24-25ºC է։ Աշունը տևական է ու մեղմ։
Ապահովված է ոռոգման ջրով, գազաֆիկացված է, ճանապարհների վիճակը՝ լավ։ Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում խմելու ջրագիծ է կառուցվել այստեղ։
Համայնքում երիտասարդների զբաղմունքի հիմնական այլընտրանքն են ՔՈԱՖ-ի անգլերենի «Աքսես» ծրագիրն ու «Արմաթ» ինժեներական լաբորատորիան։ ՔՈԱՖ-ի աջակիցների շնորհիվ 2016 թվականից Զորականի դպրոցականներն ունեն լավ վերանորոգված դպրոցական խաղահրապարակ, դպրոցի ճաշարանում ստանում են բալանսավորված սնունդ։