- մշակույթի տուն
- հանրային գրադարան
- երաժշտական դպրոց
- երկրաբանական թանգարան
- «Թալին Աշխարհ» շաբաթաթերթ
Նկարագրութուն
Թալինը քաղաք է Հայաստանի Արագածոտնի մարզում: Գտնվում է Արագած լեռան լանջին՝ Շիրակի հովտում, ծովի մակարդակից 1,585 մ բարձրության վրա: Այն համարվում է շրջանի ամենահին բնակավայրը, որտեղ հայտնաբերված գտածոները թվագրվում են մ.թ.ա. 2-րդ հազարամյակով:
Թալինը Հայաստանի համար նաև կարևոր հյուսիս-հարավ խաչմերուկ է:
Այժմ քաղաքն ունի իր մշակույթի տունը, հանրային գրադարան, երաժշտական դպրոց, երկրաբանական թանգարան, ինչպես նաև իր տեղական՝ «Թալին Աշխարհ» շաբաթաթերթը: Քաղաքի կենտրոնում կա մի փոքրիկ այգի, որտեղ երեկոյան սիրում են հավաքվել տեղի երիտասարդները: Տեղացիները զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ: 2005 թվականին հիմնադրվել է «Բոնիլաթ» կաթնամթերքի գործարանը՝ նախկին Թալինի պանրի գործարանի հիմքի վրա:
Գործում է նաև զովացուցիչ ըմպելիքների «Ավետյան Աղեկ» գործարանը: Ասֆալտապատման և բիտումի գործարանը աշխատում է դեռևս սովետական ժամանակներից: Քաղաքն ունի կաթնամթերքի և հացաբուլկեղենի բազմաթիվ փոքր ձեռնարկություններ: