Նկարագրութուն
Թանահատը գտնվում է Սիսիանից մոտ 12 կմ հարավ-արևմուտք, Սիսիան գետի ձախ օժանդակ Կամրջակ գետակի ձախ ափին, ծովի մակերևույթից 1920-1960 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է 118 կմ։
Բնակավայրը գոյություն է ունեցել հնագույն ժամանակներում, ինչի մասին վկայում է 1975 թ. Թանահատի ավերակներում հայտնաբերված ուրարտերեն սեպագիր արձանագրությունը։