- դպրոց,
- համայնքային կենտրոն, որտեղ տեղակայված են գրադարանը, մշակույթի տունը, համայնքապետարանը,
- մանկապարտեզ,
- բուժկետ,
- մանկական խաղահրապարակ,
- երիտասարդական կենտրոն։
Նկարագրութուն
Թառաթումբ գյուղը գտնվում է Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերին, ծովի մակարդակից 1640 մ բարձրության վրա, Եղեգնաձոր քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք, Երևանից 140 կմ հեռավորությամբ։ Գյուղը սահմանակից է Հորս, Սալլի, Քարագլուխ, Աղնջաձոր գյուղերին։ Հիմնադրվել է 1830 թ.-ին։
Բնակավայրում կառուցվել է խմելու ջրի նոր ջրագիծ, որը վերջնականապես լուծել է ոռոգման և խմելու ջրի հիմնախնդիրը, ապահովված է էլեկտրամատակարարմամբ։ Մթերող կազմակերպություններն օգնում են գյուղացուն իրացնել մթերքը։
Այստեղ կառուցվում է հրապարակ, զրուցարան։ Բնակավայրում կապի և հեռահաղորդակցության խնդիր չկա։