- վերականգված դպրոց,
- գրադարան,
- բուժկետ,
- արվեստի դպրոց՝ պարի խմբակով,
- կապի հանգույց։
Նկարագրութուն
Գյուղը գտնվում է մարզկենտրոնից 44 կմ հյուսիս, Ծաղկաշեն գետի աջափնյա շրջանում։ Գյուղի տարածքում նախկինում եղել է բնակավայր, ինչի վկան պատմամշակութային հուշարձաններն են։
Ունի աղբյուրներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր: ՄԱԿ-ի ծրագրով ստեղծվել է կոոպերատիվ։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակում նաև ջրագիծ է անցկացվել։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։ Բարեկարգվել են ճանապարհները։ Թավշուտում նոր ոռոգման համակարգ է տեղադրվել։