Թեղուտ

Մարզ

Լոռի

Համայնք

Ալավերդի

Բնակչության թիվ առ 2026

813

Հեռավորությունը մարզկենտրոնից

72

Հեռավորությունը Երևանից

200

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Թեղուտ բնակավայրը գտնվում է Լոռու մարզի Ալավերդի համայնքի կազմում, Դեբեդ գետի Շնող վտակի աջ ափին, ծովի մակերևույթից գտնվում է 760մ բաձրության վրա։

Ունի բարենպաստ կլիմա՝ ոչ շոգ ամառ և մեղմ ձմեռ։ Գյուղը հարուստ է երկնագույն փիրուզի և պղինձ մոլիբդենի հանքավայրերով:

Գյուղը գազաֆիկացված է, գրեթե բոլոր փողոցները լուսավորված են, ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ:

Համայնքային նշանակության հաստատություններ

  • միջնակարգ դպրոց
  • նախադպրոցական ուսումնական հաստատություն
  • մշակույթի տուն
  • բուժմանկաբարձական կետ/ԲՄԿ/, որը սպասարկվում է «Շնողի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ի կողմից
  • հանդիսությունների սրահ
  • «Հայփոստ»-ի բաժանմունք

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Թեղուտ գյուղը սակավահող է։  Գյուղի վարչական տարածքը կազմում է 2192,41 հա,որից գյուղատնտեսական նշանակության հողեր ՝ 356,21 հա։

Գյուղում հանքաարդյունաբերական գործունեություն է իրականացնում «Թեղուտ» ՓԲԸ-ն:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Թեղուտում են գտնվում՝ խաչքար «Վարդան Զորավար» 13-14դդ, եկեղեցի «Ղարաքոթուկ» 12-17դդ, դամբարանադաշտ՝ ք.ա 2-1 հզ՝ «Փիջուտ», վանական համալիր 13.դ «Մանստև», մատուռ «Ագեղցի» 12-13դդ,, կամուրջ միաթռիչք 17դ՝ Մանստև գետի ափին, խաչքար 13դ, գերեզմանոց 12-17դդ, եկեղեցի՝ 12 դ գյուղից մեկ կմ հվ- արևմուտք, «Բարձրել» մատուռ 10-13 դդ:

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +374077986488