Թթուջուր

Մարզ

Գեղարքունիք

Համայնք

Ճամբարակ

Բնակչության թիվ առ 2026

1012

Հեռավորությունը մարզկենտրոնից

100

Հեռավորությունը Երևանից

123

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Մանկապարտեզ
Եկեղեցի
Ինտենսիվ այգի
Բնական հանքային ջրի պուրակ
Թթուջուր
Դպրոց
Մանկապարտեզ
Եկեղեցի
Ինտենսիվ այգի
Բնական հանքային ջրի պուրակ
Թթուջուր

Նկարագրութուն

Թթուջուրը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանում`Գետիկ գետի աջ ափին, ծովի մակարդակից 1850-1950 մ
բարձրության վրա:  Բնակավայրի կենտրոնում կա հանքային ջուր, որից ծագել է գյուղի անունը:

Թթուջուրը գտնվում է հանրապետական նշանակության Ճամբարակ-Բերդ և Ճամբարակ-Իջևան-Դիլիջան ավտոճանապարհների խաչմերուկում: Միջին հեռավորությունը ՀՀ պետական սահմանից 2.5 կմ է։ 

Գյուղն ունի ձեռակերտ անտառ, որը փոշոտման ընթացքում օգտակար է շնչառական խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Եկեղեցու և հանքային աղբյուրի տարածքը վերանորոգվում է։  Թթուջուրում գործում է երիտասարդական կազմակերպություն, որի նպատակը գյուղական տուրիզմը զարգացնելն է: Աշխատանքներ են տարվում հյուրատների որակի բարձրացման և նոր ծառայությունների ներդրման ուղղությամբ։ Գյուղում ակտիվ երիտասարդները կազմակերպում են ճանաչողական ճամբարներ։

Թթուջրում կրթահամալիր, հանդիսությունների սրահ է կառուցվում։ 

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց (կապիտալ վերանորոգված),
  • մսուր-մանկապարտեզ,
  • նախակրթարան,
  • երիտասարդական կազմակերպություն, որի նպատակն է գյուղական ծրագրեր իրականացնել։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ, մեղվապահությամբ։ 

Գյուղն ունի՝

  • հանքային ջուր`հագեցած մեծ քանակությամբ երկաթով,
  • ձեռակերտ անտառ,
  • անասնաֆերմաներ,
  • կաթի ընդունման կետ,
  • ջերմոցային տնտեսություն,
  • կախասնկի արտադրություն։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղում հայտնաբերվել են կավե տարբեր իրեր։ Կան վկայություններ, որ Թթուջուրը բավականին հին գյուղ է։ Դեռ 1828 թ. ունեցել է 608 բնակիչ։ 

Գյուղում կան բնակատեղիներ, քարե կամուրջներ։ 

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ 094100064

համայնքապետարան՝ (0265)22255
[email protected]