- դպրոց,
- մշակույթի տուն,
- երիտասարդական կենտրոն,
- գրադարան,
- բուժկետ,
- արվեստի դպրոց՝ պարի խմբակով,
- նորաստեղծ համայնքային կենտրոն,
- կապի հանգույց։
Նկարագրութուն
Գյուղ խոշորացված Աշոցք համայնքում, գտնվում է Հողմաջուր գետի միջին հոսանքի աջափնյակի շրջանում, ծովի մակարդակից 1960 մ բարձրության վրա։ Համայնքը հարակից է Գոգհովիտ, Արփենի, Ցողամարգ բնակավայրերին:
Գյուղն ունի խմելու ջրի մեծ պաշարներ, որոնք գոյանում են բնական աղբյուրների հաշվին: Թորոսգյուղում գործում է երիտասարդական ճամբար։ Ավանդաբար այստեղ է անցկացվում նաև «Շիրակի ձմեռ» մարզային միջոցառումը։ Այստեղ գտնվում նաև «Մանուշակ» ճամբարը, ուր ամռան ամիսներին հարյուրավոր երեխաներ անցկացնում են իրենց հանգիստը, իսկ ձմռանը սա հիանալի վայր է դահուկային սպորտի սիրահարների համար։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։