Թումանյան

Մարզ

Լոռի

Համայնք

Թումանյան

Բնակչության թիվ առ 2026

1810

Հեռավորությունը մարզկենտրոնից

38

Հեռավորությունը Երևանից

150

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Թումանյան քաղաքը գտնվում է Լոռու մարզի հյուսիս-արևելյան մասում, զբաղեցնում է Դեբեդ գետի ստորին հոսանքի ավազանի աջափնյա մասը, Դեբեդի կիրճի աջափնյա դարավանդները: Քաղաքի բարձրությունը ծովի մակերևույթից 810 մետր է: Թումանյան քաղաքի հեռավորությունը տարածաշրջանային կենտրոն Ալավերդի քաղաքից՝ 14կմ: Քաղաքի մոտով է անցնում Մ-6 միջպետական նշանակության Վանաձոր-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհը:

Քաղաքի կլիման մերձարևադարձային է, չափավոր շոգ և չորային ամառներով, մեղմ ձմեռներով: Քաղաքը ագրո կլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում: Բնական լանդշաֆտները լեռնանտառներն են: Քաղաքը շրջապատված է անտառներով: Անտառները հարուստ են ծառատեսակներով (ընկուզենի, կաղնի, լորի, հացենի, հոնի, վայրիտանձենի, խնձորենի և այլն), հատապտուղներով (մոշ, մոռ, մասուր, ալոճևայլն), մեղրատու թփաբույսերով և բժշկության մեջ օգտագործվող դեղաբույսերով: Հիմնական ծառատեսակներն են լորենին, բոխին և հացենին: Գետափնյա հարթ տարածությունների վրա կան պտղատու այգիներ (խնձորի, դեղձի, սալորի, ընկույզիևայլն): 

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • նախադպրոցական ուսումնական հաստատություն
  • արվեստի դպրոց
  • մշակույթի տուն
  • սմարթ սենյակ
  • հայրենագիտական թանգարան
  • առողջության կենտրոն
  • կապի հանգույց
  • մարզադաշտ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Քաղաքում առկա են գյուղատնտեսական այլ նշանակության հողատեսքեր, սակայն չեն մշակվում։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

2002թ.-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում` Թումանյան քաղաքում ներառված է 11 հուշարձան (9 միավոր)։

Կոնտակտային տվյալներ

համայնքի ղեկավար՝ +37498477346