Իջևան

Մարզ

Տավուշ

Համայնք

Իջևան

Բնակչության թիվ առ 2026

19356

Հեռավորությունը մարզկենտրոնից

0

Հեռավորությունը Երևանից

133

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Իջևան քաղաքը Տավուշի մարզի մարզկենտրոնն է։ Հեռավորությունը Երևանից՝ 133 կմ է, ՀՀ պետական սահմանից՝ 18 կմ, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 730 մ։ Գտնվում է բարխառն կլիմայական գոտում։ Նման բարենպաստ աշխարհագրական դիրքն ու կլիմայական հիասքանչ պայմանները ավելի գրավիչ են դարձնում Իջևանը։ 

Քաղաքն ունի 91 բազմաբնակարան շենքեր, 2350 առանձնատներ: Ունի ասֆալտապատ փողոցներ, բարեկարգ բակեր, փողոցային լուսավորության համակարգ։ Քաղաքը գազաֆիկացված է։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • 5 դպրոց
  • վարժարան
  • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը
  • 4 մանկապարտեզ
  • մշակույթի տուն
  • արվեստի տուն
  • սպորտդպրոց
  • երաշժտության դպրոց
  • բժշկական կենտրոն
  • պոլիկլինիկա

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Իջևանում զարգացած է արդյունաբերությունը, զբոսաշրջության, առևտրի և սպասարկման ոլորտները։ 

Իջևանի գինու-կոնյակի գործարանը գտնվում է Աղստև և Սպիտակ ջուր գետերի հովտում, որը հայտնի բրենդ է ամբողջ աշխարհում։Արտադրում է բարձորակ կոնյակներ, գինիներ,օղիներ, հյութեր, պահածոներ։

Բացի վերը թվարկվածից, տեղի բնակչությունը զբաղվում է նաև հողագործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Իջևանը հայտնի է քաղաքային զբոսայգով, որը տեղակայված է քաղաքի կենտրոնական մասում: Զբոսայգին հարուստ է փշատերև ծառերով,հարուստ բուսականությամբ և բազմաթիվ քանդակներով։ 1985-1992 թվականներին կազմակերպվել են քանդակների միջազգային սիմպոզիումներ: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած քանդակագործները տեղացի արվեստագետների հետ ստեղծել են արվեստի գործեր, որոնք տեղադրվել են այգում և քաղաքի տարբեր հատվածներում: Դրա շնորհիվ Իջևանը ստացել է ''100 քանդակների քաղաք'' անվանումը: Իջևանում պահպանվել են Սբ.Ներսես Շնորհալի /վերակառուցված է/, Սբ. Աստվածածին, Սբ. Ամենափրկիչ եկեղեցիները։ 

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝ +37460800094

էլ. հասցե՝ [email protected]