Իսահակյան

Մարզ

Շիրակ

Համայնք

Անի

Բնակչության թիվ առ 2026

960

Հեռավորությունը մարզկենտրոնից

25

Հեռավորությունը Երևանից

120

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Ավ. Իսահակյանի հուշարձան
Պուրակ
Բուժկետ
Ճանապարհ
Իսահակյան
Դպրոց
Ավ. Իսահակյանի հուշարձան
Պուրակ
Բուժկետ
Ճանապարհ
Իսահակյան

Նկարագրութուն

Գտնվում է Ախուրյան գետի ձախ կողմում, ծովի մակարդակից 1470 մ բարձրության վրա։ Այն իր մեջ ընդգրկում է Իսահակյան և Բարձրաշեն բնակավայրերը: 

Բնակավայրը գազաֆիկացված է, առկա է փողոցային լուսավորություն, տրամադրվել է գյուղտեխնիկա։ Բնակչությունը զբաղվում է բանջարաբուծությամբ, հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ։

Գյուղը Իսահակյան է վերանվանվել ի պատիվ մեծանուն բանաստեղծ Ավ. Իսահակյանի, որը ծնվել և իր մանկությունն անց է կացրել նախկինում Ղազարապատ կոչվող այս գյուղում:

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • բուժկետ,
  • մշակույթի տուն,
  • նախակրթարան։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է բանջարաբուծությամբ, հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ։

Համայնքի վարչական տարածքը կազմում է 2213.7 հա, որից՝

  • գյուղատնտեսական նշանակության հողեր են 1674.3 հա, այդ թվում՝
  • 687.1 հա վարելահող,
  • 961.5 հա արոտավայր,
  • 25.65 հա այլ հողատեսքեր:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Իսահակյանում են գտնվում Ավետիք Իսահակյանի արձանը, Սուրբ Հակոբ (1840 թ.), Պողոս-Պետրոս (10-12-րդ դարերի), սուրբ Աստվածածին (7-րդ դար) եկեղեցիները և Աննայի մասունք մատուռը։

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝ +374 24 221 658
վարչական ղեկավար՝ +374 94-68-80-33
[email protected]