- «Իրինդի մանկապարտեզ» ՀՈԱԿ,
- Իրինդի գրադարան,
- Իրինդի մշակույթի տուն
Նկարագրութուն
Բնակավայրը գտնվում է Արագած լեռան հարավարևմտյան լանջին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 46 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1900 մ է։ Իրինդ գյուղը գտնվում է Թալին քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը երեք կողմից շրջապատված է ոչ բարձր բլուրներով, իսկ հարավում հարթավայր է։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և ծխախոտի մշակությամբ։ Համայնքի տնտեսությունը մասնագիտացված է գյուղատնտեսության մեջ։