- դպրոց,
- մանկապարտեզ,
- «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։
Նկարագրութուն
Լեհվազ գյուղը գտնվում է Մեղրի և Վահրավար գետերի միախառնման վայրում՝ ծովի մակարդակից 900-950 մ բարձրության վրա։ Մեղրիի ամենամեծ գյուղն է:
Գյուղի կլիման ջրառատ է։ Կառուցվել է գյուղի ջրամատակարարման ներքին ցանցը (այս ծրագրով լուծում է տրվել գյուղում ջրի խնդրին)։ Բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։ Լուծվել է գազաֆիկացման հարցը։
Տնտեսության հիմնական ճյուղերն են այգեգործությունը, պտղաբուծությունը, կերային կուլտուրաների մշակությունը, անասնապահությունը և շերամապահությունը։ Լեհվազի բնակիչներն աշխատում են Ճանապարհաշինարարական կազմակերպությունում, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում։