Լեջան

Մարզ

Լոռի

Համայնք

Լոռի Բերդ

Բնակչության թիվ առ 2026

664

Հեռավորությունը մարզկենտրոնից

35

Հեռավորությունը Երևանից

135

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Մանկապարտեզ
Եկեղեցի
Ջերմոց
Խաղահրապարակ
Աղբյուր
Խաչքար և հուշարձան
Լեջան
Լեջան
Դպրոց
Մանկապարտեզ
Եկեղեցի
Ջերմոց
Խաղահրապարակ
Աղբյուր
Խաչքար և հուշարձան
Լեջան
Լեջան

Նկարագրութուն

Բնակավայրը տեղակայված է Ստեփանավան քաղաքից մոտ 4 կմ դեպի հյուսիս-արևելք՝ Լեջանջուր գետի ափին, ծովի մակարդակից բարձր է 1460-1475 մ։ Գյուղը կազմավորվել է 1850-ական թվականներին։ 

Երկար տարիների դադարից հետո Լոռի Բերդ համայնքի Լեջան բնակավայրում վերաբացվել է մանկապարտեզը։ Բնակավայրի նոր, բարեկարգված վարչական կենտրոնը պատրաստ է շահագործման։ 

Բնակավայրը անտառամերձ է, հիմնականում սոճիներով շրջապատված, առկա են մաքուր ջրաղբյուրներ, Ստեփանավան քաղաքից մինչև բնակավայր տանող ճանապարհը ասֆալտապատ է, ամբողջությամբ անցկացված է գիշերային լուսավորության ցանց:

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • մանկապարտեզ,
  • բուժկետ,
  • համայնքային կենտրոն (ապահովում է երեխաների և երիտասարդների ժամանցն ու զբաղվածությունը),
  • փոստային բաժանմունք։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ։ Հիմնականում համայնքում արտադրվում են ցորեն, կարտոֆիլ, կերի արմատապտուղ, բանջարաբոստանային կուլտուրաների (վերջինս սեփական սպառման համար), միս, կաթ, մեղր, բուրդ և ձու (սեփական սպառման համար)։

Գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 2355 հա, որից՝

  • 182 հա՝ անտառային,
  • 4 հա՝ ջրային:

Լեջան բնակավայրն ունի 550 հա վարելահող և 1000 հա արոտավայր, վարելահողերի 45 տոկոսը ոռոգվող են, բնակավայրում տեղադրված են հակակարկտային կայաններ:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղում են գտնվում Կարմիր վանք եկեղեցին (1892 թ.) և Գարոյի վանքը, խաչքարեր։

Լեջան բնակավայրի անտառամերձ լինելը, սաղարթախիտ սոճիներով շրջապատված լինելը թույլ է տալիս, որպեսզի բնակավայրում զարգանա էկոզբոսաշրջությունը՝ էկոտուրիզմը:

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝ +374 91 748 851
վարչական ղեկավար`
+374 91 729 896