- Լեռնակերտի վարչական կենտրոնի համայնքային շենք
- Լեռնակերտի Նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ
- միջնակարգ դպրոց
- բուժկետ
Բնակավայրը գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջին, բարձրադիր գոտում, լեռնատափաստանային ենթագոտում, որին բնորոշ են խիստ բնակլիմայական պայմանները, տարածքի ռելիեֆը հիմնականում լեռնային է՝ կտրտված ձորակների լայն ցանցով:
Լեռնակերտն ունի միջնակարգ դպրոց, բուժկետ։
Արթիկ քաղաքին և մարզկենտրոնին կապող բոլոր ճանապարհները ասֆալտապատ են և բարեկարգ, ենթակառուցվածքները հեշտ հասանելի։
Անասնապահության հիմնական ճյուղերն են՝ կաթնային և մսային տավարաբուծությունը, խոզաբուծությունը և ոչխարաբուծությունը։ Լեռնակերտում զարգացած է նաև մեղվաբուծությունը։
Գյուղում կան խանութներ։