Լեռնապատ

Մարզ

Լոռի

Համայնք

Փամբակ

Բնակչության թիվ առ 2026

1994

Հեռավորությունը մարզկենտրոնից

15

Հեռավորությունը Երևանից

112

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Լեռնապատ բնակավայրը գտնվում է Փամբակի լեռնաշղթայի լանջին, Վանաձոր- Երևան մայրուղուց 2 կմ արևմուտք , Վանաձոր-Սպիտակ մայրուղու 8-րդ կմ-ից ձախ` 2կմ հեռու: Բնակավայրը գտնվում է մարզի կենտրոնական մասում մարզկենտրոնին մոտ, հանրապետական նշանակության ավտոճանապարհին մոտ: Համայնքի կենտրոնով հոսում է Լեռնաջուր գետը:

Գյուղի գլխավոր ճանապարհները ասֆալտապատված են, բոլոր փողոցները բարեկարգ են և առկա է գիշերային լուսավորություն, գյուղը գազաֆիկացված է, ապահոված է շուրջօրյա ջրամատակարարմամբ:

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • մանկապարտեզ
  • բուժամբուլատորիա
  • համայնքային կենտրոն (200 նստատեղով դահլիճով)
  • հանդիսությունների սրահ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Լեռնապատ բնակավայրն ունի 295 հա վարելահող, 494 հա խոտհարք և 3190 հա արոտավայր։ Վարելահողերի 40 տոկոսը ոռոգվող են: Գյուղում առկա չէ կարկտակայան։

Գյուղում զարգացած է մեղվաբուծությունը, անասնապահությունը։ Գյուղում գործում է կաթի վերամշակման արտադրամս, արտադրվում է պանիր։

Գյուղում գործում է 7 խանութ։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Լեռնապատում կա 1862թ. կառուցված Բազիլիկ եկեղեցի: Գյուղում կան բազմաթիվ հուշարձաններ, մատուռներ, խաչքարեր՝ նվիրված մեծ եղեռնի զոհերին, հայրենական պատերազմի զոհերին, երկրաշարժի զոհերին, կան վերականգնված Գաբրիել Մուքել, Սուրբ նշան և Սուրբ Սարգիս մատուռնեը։

Կոնտակտային տվյալներ

համայնքի ղեկավար՝  +37498661662
էլ.փոստ՝ [email protected]

վարչական ղեկավար՝ +37493627570
էլ.փոտ՝ [email protected]