Լեռնաջուր

Մարզ

Լոռի

Համայնք

Փամբակ

Բնակչության թիվ առ 2026

111

Հեռավորությունը մարզկենտրոնից

22

Հեռավորությունը Երևանից

119

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Լեռնաջուր համայնքը գտնվում է հանրապետության հյուսիսային մասում, ծովի մակերևույթից 1650-1730մ բարձրության վրա, Սանամ-Սյուրիցան և Փամբակ լեռնաշղթաների միջև, Վանաձոր-Սպիտակ միջպետական ճանապարհից 10կմ հեռավորության վրա, մարզկենտրոնից 25կմ դեպի հարավ-արևմուտք, սահմանակից է Լեռնապատ համայնքին: Համայնքի միջով հոսում է Լեռնաջուր գետը: Կլիման բարեխառն է։

Բնակավայրն իր կազմում ներառում է նաև Ծաղկոց, Գուշար, Ժամատուն գյուղերը։

Համայնքային նշանակության հաստատություններ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Լեռնաջուր բնակավայրն ունի 15.3 հա վարելահող, 65 հա խոտհարք և 4000 հա արոտավայր։ Խոտհարքներ տանող ճանապարհները գտնվում են բարեկարգ վիճակում: Գյուղում զարգացած է մեղվաբուծությունը, անասնապահությունը։ Զբաղվում են օրգանական մեղրի արտադրությամբ:

Բնակավայրում կան գործող հյուրատուն, բազմաթիվ տաղավարներ, որտեղ ամռանը իրենց հանգիստն են անցկացնում զբոսաշրջիկները։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Կոնտակտային տվյալներ

համայնքի ղեկավար՝ +37498661662

էլ-փոստ [email protected]

վարչական ղեկավար՝ +37493344183