- դպրոց
- բուժկետ
- համայնքային կենտրոն
- «Հայփոստ»-ի բաժանմունք
Գյուղում կառուցվում է մանկապարտեզ։
Լեռնավան բնակավայրը գտնվում է Սպիտակ քաղաքից 12 կմ հեռավորության վրա։ Ծովի մակարդակից բարձր է 1725 մ:
Բնակավայրի կլիման վերջին տարիներին խիստ փոփոխվել է։ Նախկին ձյունառատ ձմռան փոխարեն ներկայումս շատ քիչ ձյուն է տեղում, գարունը ցուրտ է, ամառը՝ զով, իսկ աշունը տաք և անձրևային։
Գյուղում կառուցվում է մանկապարտեզ։
Գյուղի բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Լեռնավան բնակավայրն ունի 1359.26 հա գյուղատնտեսական նշանակության հողեր, որից`
Վարելահողերի 50 տոկոսը ոռոգվող է։
Լեռնավանում կառուցվել և 2023 թվականին շահագործման է հանձնվել ջրամբար, որի շնորհիվ կսկսեն մշակվել նախկինում լքված հողատարածքները։
Լեռնավան բնակավայրում է գտնվում Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Գյուղից երկու կիլոմետր արևմուտք կա գյուղատեղի՝ «Խարաբեք», որտեղ պահպանվել է քարայրների շարք։