Լեռնուտ

Մարզ

Շիրակ

Համայնք

Ախուրյան

Բնակչության թիվ առ 2026

134

Հեռավորությունը մարզկենտրոնից

15

Հեռավորությունը Երևանից

133

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Բնակավայրը գտնվում է Շիրակի լեռների հարավային փեշերին։ Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, հաստատուն ձնածածկույթով։ Բնակավայրը ծովի մակարդակից բարձր է 1830 մ: Լեռնուտում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է մանկապարտեզի շենքը/ ակումբի շենք/,  ավելացել են ցերեկային լուսավորության կետերը: Լեռնուտում ներկայիս մանկապարտեզի շենքը ծառայում է որպես դպրոց, գյուղապետարան, բուժկետ, այն ունի բոլոր հարմարությունները։ 

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում նախատեսվում է գյուղի մոտ 4,7 կմ հատվածի ասֆալտապատում, դա  նոր առաջընթաց կհաղորդի գյուղական կյանքին: Կատարվել է խմելու ջրագծի ցանցի մասնակի  նորոգում։  Մասնագիտացված ուղղությունը  անասնապահություւնն է։ Բնակիչները զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • բուժկետ
  • համայնքապետարան
  • կապի  հանգույց

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 663,16 հա, որից՝

  • վարելահող՝ 148,42 հա
  • արոտներ ՝408,90հա
  • այլ հողեր՝ 192,55 հա

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Լեռնուտում կա 19-րդ  եկեղեցի։ Գյուղում կա նաև 2 մատուռ։

Կոնտակտային տվյալներ

Վարչական ղեկավար՝ +374 93 626 394