- դպրոց,
- ակումբ-գրադարան,
- հանդիսությունների սրահ,
- հյուրատուն։
Նկարագրութուն
Գյուղը գտնվում է Որոտան գետի աջ կողմում՝ ծովի մակարդակից մոտ 1560 մ բարձրության վրա։ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 12 կմ դեպի հարավ-արևելք։ Որոշ ժամանակաշրջան հայտնի է եղել նաև Լիզին անունով:
Լծենում փոխարինվել է ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման ջրի ջրագիծը։ Տևական աշխատանքներից հետո ամբողջությամբ վերականգնվել է ջրամատակարարումը: Լծեն-Տաթև տեղական նշանակության ավտոճանապարհի վերակառուցման և Լծեն-Շամբ ճանապարհի 6,15 կմ հատվածի շինարարության աշխատանքներն ավարտվել են:
Վաղատինում կրթահամալիր է բացվել, որտեղ կհաճախեն նաեւ Լծենի աշակերտները: Կառավարությունը անվճար կապահովի երեխաների փոխադրումը։