- դպրոց,
- ակումբ,
- գրադարան,
- բուժկետ։
Նկարագրութուն
Գտնվում է Նոյեմբերյան քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք, ՀՀ պետական սահմանից 3.5 կմ հեռու, ծովի մակարդակից 725 մ բարձրության վրա։ Լճկաձորը Նոյեմբերյանի տարածաշրջանի ամենահին գյուղերից է. հիմնադրվել է 1875 թվականին։
Կլիման մեղմ է, ձմեռներն անցնում ենանսառնամանիք, մշտական ձյունածածկույթը երկար չի մնում, հունվարյան միջին ջերմաստիճանը մոտ է 0 C-ին։ Գարունը բուռն է ու անձրևային։ Ամառները տևական են ու շոգ, հուլիսյան միջին ջերմաստիճանը 25 C է։ Աշունները մեղմ են ու տևական։
Բնակավայրը գազաֆիկացված է, ապահովված է խմելու և ոռոգման ջրով։ Ճանապարհների վիճակը՝ բարվոք։