- դպրոց
- համայնքային կենտրոն
Նկարագրութուն
Լոռի Բերդ բնակավայրը տեղակայված է Ստեփանավան քաղաքից 2 կմ դեպի հյուսիս-արևելք։ Ծովի մակարդակից բարձր է 1375 մ: Բնակավայրը գտնվում է Լոռու մարզի Ձորագետ և Ուռուտ գետերի միջնահատվածում։ Բնակավայրի կլիման վերջին տարիներին խիստ փոփոխվել է։ Նախկին ձյունառատ ձմռան փոխարեն ներկայումս շատ քիչ ձյուն է տեղում, գարունը ցուրտ է, ամառը՝ զով, իսկ աշունը տաք և անձրևային։
Ստեփանավան քաղաքից մինչև բնակավայր տանող ճանապարհը ասֆալտապատ է, ամբողջությամբ անցկացված է գիշերային լուսավորության ցանց: