- դպրոց
- նախադպրոցական ուսումնական հաստատություն
- բուժկետ
- կապի հանգույց
Նկարագրութուն
Լորուտ բնակավայրը գտնվում է Մարց գետի աջափնյա լանջին, Ալավերդի քաղաքից մոտ 20կմ հարավ-արևելք, բլուրների վրա, անտառապատ գեղատեսիլ վայրում: Գյուղը տեղակայված է Ալավերդի քաղաքից՝ 38 կմ, համայնքի կենտրոնից՝ 21 կմ: Գյուղի բարձրությունը ծովի մակերևույթից 1500 մետր է: Բնակավայրը սահմանակից է Մարց, Շամուտ ու Ահնիձոր գյուղերին: Գյուղի կլիման համեմատաբար մեղմ է: Ագրոկլիմայական տեսակետից գյուղն ընկած է մասնակի ոռոգման գոտում։ Բնական լանդշաֆտները լեռնանտառներ են: