Լոր

Մարզ

Սյունիք

Համայնք

Սիսիան

Բնակչության թիվ առ 2026

206

Հեռավորությունը մարզկենտրոնից

134

Հեռավորությունը Երևանից

230

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Համո Սահյանի տուն-թանգարան
Եկեղեցի
Մշակույթի տուն
Համո Սահյանի տուն-թանգարան
Եկեղեցի
Խաչքար
Պուրակ
Խաչքար
Եկեղեցի
Աղբյուր
Լոր
Դպրոց
Համո Սահյանի տուն-թանգարան
Եկեղեցի
Մշակույթի տուն
Համո Սահյանի տուն-թանգարան
Եկեղեցի
Խաչքար
Պուրակ
Խաչքար
Եկեղեցի
Աղբյուր
Լոր

Նկարագրութուն

Գտնվում է Լորաձոր գետի ձախ ափին՝ ծովի մակարդակից 1630-1660 մետր բարձրության վրա։ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 13 կմ դեպի հարավ-արևելք։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով: Գյուղը հիշատակվում է միջին դարերից, հարուստ պատմական անցյալ ունի:

Գյուղամիջյան ճանապարհները  բարեկարգ են, ասֆալտապատ։ Գյուղում կա ՀԷԿ։ 

Գյուղի Սուրբ Հովհաննես հայտնի եկեղեցու հարևանությամբ հոսում է «կծու ջուր» բնական գազավորումով հանքային ջուրը։ Սյունիքի մարզի Դարբաս‚ Գետաթաղ‚ Լոր‚ Շենաթաղ համայնքներով անցնող շ
ուրջ 13.7 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվել է «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի» շրջանակում։

Լորը գրող Համո Սահյանի ծննդավայրն է։ Լորում է սովորել նաև Ակսել Բակունցը։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • մանկապարտեզ,
  • ակումբ-գրադարան,
  • Համո Սահյանի տուն-թանգարան։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են` անասնապահությունը, դաշտավարությունը:

Հողեր (ընդամենը)` 3361 հա, այդ թվում`

-գյուղատնտեսական նշանակության հողեր` 3265 հա, որից՝

-վարելահող` 134 հա,

-բազմամյա տնկարկ` 2 հա,

-խոտհարք` 10 հա,

-արոտ` 2005 հա,

-այլ հողատեսք` 1113 հա,

-բնակավայրերի հողեր` 32 հա,

-արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 2 հա,

-էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր` 4 հա:

Բնակավայրն ունի 
ՀԷԿ:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Տարածքը հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով։ Այստեղ է գտնվում Սպիտակ խաչ կամ Լորիկի խաչ խաչքար-կոթողը /1871 թ./։ Խաչքարը կանգնեցվել է թշնամու դեմ կռվում զոհված Լոր իշխանի գերեզմանին։ Գյուղից հարավ գտնվում է Ծառու Հովհաննես թաղակապ եկեղեցին /1686 թ./։ Գյուղամիջում գտնվում են սբ. Գևորգ եկեղեցին՝ կառուցված Խոջա Պողոսի կողմից և 1666 թ. կառուցված սբ. Աստվածածին եկեղեցին։ Պահպանվել է նաև այն դպրոցը, ուր 1915-16 թթ. դասավանդել է Ակսել Բակունցը։ 

Այստեղ է նաև Սահյանի՝ 
1945 թվականին հրատարակված «Որոտանի եզերքին» գրքի առաջին օրինակը։ Սյունիքի Լոր գյուղում հիմնադրվել է Համո Սահյանի տուն-թանգարանը։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝  +374 28 323 330
համայնքապետարան՝ 
(0283) 23330
[email protected]